Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մտադիր է քննարկել «Միստրալների» հարցը Հայաստանում, ապրիլի 24-ին: «Պետք է լուծում գտնել և դուրս գալ ճգնաժամից»՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը Canal+-ի եթերում: Ֆրանս-ռուսական հարաբերությունների մասին Ֆրանսուա Օլադն ասել է, որ Վլադիմիր Պուտինին ճանաչում է երեք տարի և համոզված է, որ նա «ուղղախոս մարդ է և չի թաքցնում իր ծրագրերը»: Օլանդը դրական է գնահատել ՌԴ նախագահի դիրքորոշումը ՈՒկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում: «Պուտինը լիովին գիտակցում է՝ ինչ է կատարվում ՈՒկրաինայում»՝ ասել է Օլանդը: